«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն մեկնաբանել է «Միդտյուլանդից» կրած պարտությունից հետո (1:5) մարզչի պաշտոնանկության մասին լուրերը.
Լոտիտոն նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Սարրին երկարաժամկետ ծրագրեր ունի.
«Սարին չի հեռանում. Դրանում կասկած չկա։ Նա շարունակելու է աշխատել մեզ հետ»,- ասել է Լոտիտոն։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Լացիոն» յոթերորդ տեղում է։