«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (2:2):
Ուրուգվայցի հարձակվողը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից ու խաղադաշտ դուրս եկել 51-րդ րոպեին՝ փոխարինելով Ռոբերտո Ֆիրմինոյին։
Ըստ Opta Sports-ի, 23-ամյա ֆուտբոլիստը դարձավ երրորդ խաղացողը Պրեմիեր լիգայի պատմության մեջ, ով իր նորամուտի խաղում գոլ և գոլային փոխանցում կատարեց փոխարինման դուրս գալուց հետո։
Մինչ այդ ԱՊԼ-ում նման ցուցանիշ էին գրանցել միայն երկու ֆուտբոլիստ՝ Սերխիո Ագուերոն և Ալվարո Մորատան: