ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին սխալ է թույլ տվել՝ տեղափոխվելով փարիզյան թիմ: Նման կարծիք է հայտնել իտալացի նախկին ֆուտբոլիստ Ֆաբրիցիո Ռավանելին: Նա կարծում է, որ Մեսսին արդեն այս տարի կվերադառնա «Բարսելոնա».
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, համար մեկն աշխարհում, չնայած նրան, որ հիմա նրա կյանքում բարդ շրջան է: Այս տարիքում ավելի կարևոր է կյանքի որակը: Ահա,թե ինչու եմ ես վստահ, որ նա չի մնա Փարիզում, և իմ կարծիքով՝ արդեն այս տարվա վերջին կվերադառնա «Բարսելոնա», թեկուզ՝ ավելի ցածր աշխատավարձով:
Այնտեղ է նրան տուն, նա հասկացել է, որ մեծ սխալ է թույլ տվել»,- ասել է Ռավանելին: