Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն աջակցել է Ռուսաստանի հավաքականին ԱԱ-2022-ի մասնակիցների ցանկից հեռացնելու գաղափարը։
«Ես այս հարցը չեմ քննարկել այլ ֆեդերացիաների հետ, բայց ես կողմ եմ նրան, որ Ռուսաստանը հեռացվի աշխարհի հաջորդ առաջնուջնությունից։ Սա իմ առաջին միտքն է։ Սովորաբար ես կարծում եմ, որ սպորտն անհրաժեշտ է մարդկանց հաշտեցնելու և լարվածությունը թեթևացնելու համար, բայց սա արդեն շատ հեռուն է գնացել։ Սպորտի, և մասնավորապես ֆուտբոլի աշխարհը չի կարող չեզոք դիրքում մնալ։ Ես , իհարկե, դեմ չեմ լինի Ռուսաստանին հեռացնելուն»,- Լե Գրեի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
Ավլեի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանի սպորտի նախարարությունը Չեխիայի և Շվեդիայի իր գործընկերների հետ համատեղ մտադիր են հասնել Ռուսաստանի հավաքականին ԱԱ-2022-ի որակավորման փուլից հեռացնելուն։