«Ռեյսինգ Փոյնթի» ավտոարշավորդ Կառլոս Պերեսը դեռևս չի բուժվել կորոնավիրուսից։
Մեքսիկացի արշավորդի նոր թեստի պատասխանը դարձյալ դրական է եղել։ Այս մասին հայտնում է ֆորմուլա 1-ի Twitter-ի պաշտոնական էջը։
Նշվում է, որ Պերեսը շարունակում է ինքնամեկուսացած մնալ։ Թիմից հայտնում են, որ Պերեսը իրեն լավ է զգում ու շարունակում է ապաքինվել կորոնավիրուսից։
Այսպիսով, առաջիկա հանգստյան օրերին Պերեսին դարձյալ կփոխարինի Նիկո Հյուլկենբերգը։