Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաու Սանտոսը նշել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի ցանկանում իր թիմում տեսնել իտալացուն, հաղորդում է Sky Italia-ն:
«Մաուրիցիոն չի երազում իմ հաճախորդի մասին: Նա հիանալի ֆուտբոլիստներ ունի և մեր կողմ չի էլ նայում»,- ասել է Սանտոսը:
Նախկինում նշվում էր, որ Սարին համոզում է Ժորժինյոյին տեղափոխվել «Յուվենտուս»:
Հավելենք, որ Ժորժինյոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականին: