Պաշտպան Նատան Ակեն դարձել է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: Այս մասին հայտնում է «քաղաքաբնակների» մամուլի ծառայությունը:
Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 40 միլիոն ֆունտ: Նիդերլանդացու հետ պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով:
We’re excited to announce the signing of @NathanAke from Bournemouth on a five-year deal ✍️
🔵 #ManCity | https://t.co/axa0klD5re pic.twitter.com/6tyYQ2OVwv
— Manchester City (@ManCity) August 5, 2020
Նատանը 2016 թվականից էր հանդես գալիս «Բորնմութում»: Սկզբում նա ակումբում հանդես էր գալիս վարձակալությամբ՝ «Չելսիից», ինչից հետո ակումբը գնեց նրա տրանսֆերը: Անգլիայի Պրեմիեր-լիգայի ավարտված մրցաշրջանում «Բորնմութը» մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականն է զբաղեցրել և հայտնվել Չեմպիոնշիփում: Անձամբ ֆուտբոլիստն առաջնության 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: