«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ կատալոնական ակումբը չի պատրաստվում վաճառել հարձակվող Անսուման Ֆատիին:
«Մենք Ֆատիի տրանսֆերի վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չենք ունեցել: Միայն մի քանի ակումբների կողմից հետաքրքրություն կար:
«Բարսելոնայի» պատասխանը միշտ բացասական էր: Ֆատին չի վաճառվում: Նա մեր ակումբի ապագան է»,- ասել է Բարտոմեուն իսպանական Sport հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է Ֆատիին առաջարկել նոր պայմանագիր: