Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Բենֆիկայի» երիտասարդ ֆուտբոլիստ Տոմաշ Արաուժուին, տեղեկացնում է Sky-ը:
Նշվում է, որ Արաուժուի դիմաց իտալական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել:
18-ամյա պաշտպանի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը, ինչը «Միլանին» հնարավորություն կտա ավելի քիչ գումարով գնել Արաուժուին:
Հիշեցնենք, որ «Ինտերը» և «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված են Արաուժուի ծառայություններով: