«Մլադա-Բոլեսլավի» ռուս պաշտան Ալեքսեյ Տատաևը վնասվածք է ստացել Չեխիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Սիգմայի» հետ տնային խաղում: Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով:
Տատաևը փոխարինվել է 35-րդ րոպեին՝ 0-1 հաշվի պայմաններում:
Հատկանշական է, որ «Մլադայի» նախորդ խաղում Տատաևը հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին, երբ հաշիվը 2-1 էր իր թիմին օգտին, գրավել էր սեփական դարպասն ու խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Նշենք, որ հունիսի 2-ին Չեխիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ֆաստավի» հետ խաղում (1-1) Տատաևը դարձյալ ինքնագոլ էր հեղինակել:
21-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է: Չեխական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից: Ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 ինքնագոլի հեղինակ: