Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիին, հաղորդում է Sky Italia-ն:
22-ամյա Լոկատելին ժամանակին «Միլանից» էր տեղափոխվել «Սասուոլո»:
Միլանյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո առաջարկել երիտասարդ ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ «Ինտերը» նույնպես հետաքրքրված է երիտասարդ ֆուտբոլիստով:
Հավելենք, որ Լոկատելին Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 33 հանդիպման ու դարձել ՝ 4 գոլային փոխանցման հեղինակ: