ՀՖԿՍՊԻ-ի մարզական ակումբը՝ «ՖԻՄԱ»-ն այս օրերին մասնակցում էր ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2020 թվականի տղամարդկանց և կանանց առաջնությանը:
Լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունում «ՖԻՄԱ» ակումբը մասնակցել է 4 զույգով. ՖԻՄԱ-2-ը տղամարդկանց պայքարում հռչակվել է չեմպիոն:
1-ին տեղ. ՖԻՄԱ 2 ( Սարգսյան Հովհաննես Բալաբեկյան Աշոտ)
3-րդ տեղ. ՖԻՄԱ 4 (Միսկարյան Գարիկ Եղյազարյան Էդգար)


«Սա Հայաստանի լողափնյա վոլեյբոլի Բարձրագույն խմբի առաջնությունն էր, որը կազմակերպվում է ամեն տարի: Առաջնության հաղթողները մասնակցելու են վոլեյբոլի արևելաեվրոպական երկրների առաջնությանը: Ծրագրով նախատեսված է առաջնությունն անցկացնել սեպտեմբերին, եթե իհարկե համավարակը չխանգարի:
Պետք է նշեմ նաև, որ «ՖԻՄԱ» ակումբից շատերն արդեն «Վոլեյբոլի ազգային հավաքականի» անդամներ են: Երեքշաբթի «ՖԻՄԱ» ակումբը մասնակցելու է մինչև 22 տարեկանների առաջնությանը»,-ասել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի մարզիչ, «ՖԻՄԱ» ակումբի մարզիչ Գրիգորի Ամբարյանը: