Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Գալաթասարայի» դեմ կայանալիք տնային հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ես ուզում եմ, որպեսզի Բեյլը մնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։ Մարդիկ շարունակում են ասել, թե իբր ես ուզում եմ, որ նա հեռանա հունվարին։ Դա անհեթեթություն է։ Մեր երկրպագուները պետք է դրականորեն մտածեն, քանի որ խաղացողը ցանկանում է մնալ մեզ հետ։
Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Բեյլի հետ, անգամ ամռանը, երբ նա մոտ էր թիմից հեռանալուն»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տեղափոխության մասին․
«Խաղացողն է, որ պետք է որոշում կայացնի իր ապագայի հետ կապված։ Հիմա նա ՊՍԺ-ում է։ Ապագայում մենք կտեսնենք, թե ինչ կլինի։ Նա միշտ ասել է նախկինում, որ իր երազանքն է օրերից մի օր «Ռեալում» խաղալը»։