Ռումինացի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն գլխավորեց Կիևի «Դինամոն», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայտնի չէ, թե ինչ ժամկետով է ռումինացի մասնագետը աշխատելու կիևյան ակումբում:
«Կարոտել էի Ուկրաինան: Սա իմ ամենասիրելի երկրներից մեկն է: Շնորհակալ եմ ճակատագրին ՝ այս հնարավորության համար:
Մեծ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված: Հույս ունեմ, որ «Դինամոյի» երկրպագուները կընդունեն ինձ:

Ամեն ինչ կանեմ, որ «Դինամոն» մեծ հաջողությունների հասնի: Շնորհակալ եմ ակումբի նախագահին ՝ Իգոր Սուրկիսին, ով վստահեց ինձ և հրավիրեց Ուկրաինայի լավագույն թիմերից մեկը»,- ասել է Լուչեսկուն:
Հիշեցնենք, որ Լուչեսկում 2006-2016 թվականներին մարզել է Դոնեցկի «Շախտյորը»: Դրանից հետո նա մարզել է ռուսական «Զենիթը»: