Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆեոդոր Սմոլովը, որը վերջին շրջանում վարձավճարով հանդես էր գալիս իսպանական «Սելտայի» կազմում, շուտով կվերադառան Մոսկվա:
Sport24-ի հաղորդմամբ, իսպանական ակումբը որոշել է չգնել ռուս հարձակվողի ամբողջական տրանսֆերը, և Սմոլովը հուլիսի 28-ին կվերադառնա հայրենիք:
Սմոլովը «Սելտայի» կազմում մասնակցել է 14 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ՝ գրավելով «Ռեալի» ու «Բարսելոնայի» դարպասները: