Մարտերի կղզում՝ Աբու Դաբի քաղաքում, ավարտվեց UFC 251 մրցաշարը:
Երեկոյի գլխավոր մենամարտում կիսամիջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը կրող Կամարու Ուսմանը մենամարտում էր BMF գոտու հաղթող Խորխե Մասվիդալի հետ:
Մենամարտը տևեց 5 ռաունդ, որից հետո Ուսմանը հաղթեց միաձայն որոշմամբ (50-45, 50-45, 49-46)։ 33-ամյա Ուսմանի համար սա 17-րդ հաղթանակն էր 18 մենամարտերում։
Հիշեցնենք, որ Մասվիդալը UFC 251-ի մեկնարկից մեկ շաբաթ առաջ փոխարինեց Գիլբերտ Բերնսին, ում կորոնավիրուսի թեստը դրական էր եղել։