«Մանչեսթեր Սիթիի» 34-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հրաժեշտ է տվել ակումբին, որի հետ պայմանագիրն ավարտվում է ԱՊԼ մրցաշրջանի փաստացի վերջանալուց հետո։
«Կկարոտեմ այս թիմին»,- թվիթերյան իր էջում գրել է Սիլվան։
I’m gonna miss this team 💙 pic.twitter.com/yPVpHS2Viv
— David Silva (@21LVA) July 8, 2020
Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել 2010 թվականի հուլիսին՝ 28,75 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Վալենսիայից»։ Անգլիական ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 430 խաղ, խփել 76 գնդակ ու դարձել 139 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Քաղաքայինների» կազմում նա դարձել է ԱՊԼ քառակի հաղթող, 2 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, 5 անգամ՝ Լիգայի գավաթն ու 2 անգամ Անգլիայի սուպերգավաթը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են «Բետիսը», «Ինտեր-Մայամին» ու «Միլանը»։