Իսպանիայի Պրիմերայի 12-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակից դարձյալ դուրս է մնացել Գարեթ Բեյլը։ Բացակայում է նաև Խամես Ռոդրիգեսը, ով անցնող շաբաթվա սկզբում երկրորդ անգամ հայր էր դարձել ու մեկնել էր Կոլումբիա։
Դարպասապահներ — Տիբո Կուրտուա, Ալֆոնս Արեոլա, Դիեգո Ալտուբե
Պաշտպաններ — Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Ֆերլան Մենդի
Կիսապաշտպաններ — Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդե Վալվերդե, Իսկո
Հարձակվողներ — Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Լուկա Յովիչ, Վինիսիուս, Ռոդրիգո
Հանդիպումը կկայանա շաբաթ երեկոյան։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։