Ռումյան Հովսեփյան. Մանկապատանեկան ֆուտբոլում աշխատում են անփորձ երիտասարդներ, իսկ փորձառուները նստած են տանը — Armsport.am
1.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Անչելոտիի որդին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն մարզիչներին

    ՀՖՖ-ն պատասխանել է Ռուսաստանի հետ հավանական ընկերական խաղի վերաբերյալ հարցին

    Ազնվականից՝ զինագործ․ Կեպա Արիսաբալագան՝ Արսենալի ֆուտբոլիստ

    Կրանսոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ապագայի մասին

    🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ

    Ֆլիկը Լևանդովսկուն փոխարինելու նոր տարբերակ է գտել

    Կարվախալը 9 ամիս բացակայությունից հետո պատրաստ է վերադառնալ խաղադաշտ

    📷 Ֆլումինենսեն Ինտերի նկատմամբ տարած հաղթանակից հետո ծաղրել է իտալական ակումբին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի
        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Անչելոտիի որդին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն մարզիչներին

            ՀՖՖ-ն պատասխանել է Ռուսաստանի հետ հավանական ընկերական խաղի վերաբերյալ հարցին

            Ազնվականից՝ զինագործ․ Կեպա Արիսաբալագան՝ Արսենալի ֆուտբոլիստ

            Կրանսոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ապագայի մասին

            🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ

            Ֆլիկը Լևանդովսկուն փոխարինելու նոր տարբերակ է գտել

            Կարվախալը 9 ամիս բացակայությունից հետո պատրաստ է վերադառնալ խաղադաշտ

            📷 Ֆլումինենսեն Ինտերի նկատմամբ տարած հաղթանակից հետո ծաղրել է իտալական ակումբին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի
                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ռումյան Հովսեփյան. Մանկապատանեկան ֆուտբոլում աշխատում են անփորձ երիտասարդներ, իսկ փորձառուները նստած են տանը

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Հայաստան, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  03.07.20 / 14:00
                  0

                  Օրեր առաջ Բուլղարիայի առաջնության հերթական տուրից հետո «Արդա» ակումբի պաշտոնական կայքը հայտարարեց, որ միանգամից խզում է պայմանագրերը 10-ից ավելի խաղացողի հետ, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Բնականաբար, միանգամից հարց ծագեց, թե ինչու՞, քանի որ Ռումյանն իր ակումբի գրեթե բոլոր խաղերին մասնակցություն ունեցել է: Պատճառն, առավել քան, սպասելի էր. Ֆինանս…

                  Այս և այլ հարցերի շուրջ զրուցելու համար Armsport-ը կապ հաստատեց Հովսեփյանի հետ:

                  Ռումյան Հովսեփյանը Երևանի «Փյունիկից» «Արդա» տեղափոխվեց նախորդ տարվա հուլիսին: Այս ընթացքում մասնակցել է 24 հանդիպման, որից 4-ում փոխարինման է մտել: Հայ ֆուտբոլիստը հասցրել է դառնալ նաև մեկ գոլի հեղինակ՝ նախորդ տարվա հուլիսի 27-ին գրավելով «Բերոեի» դարպասը:

                  Ռումյանը մեզ հետ զրույցում նախ ներկայացրեց ակումբից հեռանալու պատճառն ավելի մանրամասնորեն.

                  «Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ՝ «Արդայի» խնդրանքով: Պատճառը ֆինանսական խնդիրներն էին, որոնք առաջացել էին պանդեմիայի հետևանքով: Ակումբի ղեկավարները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեին: Այլապես, այլ խնդիր չկար, առավել ևս, որ մարզչական շտաբն ու ակումբի ղեկավարները գոհ էին իմ ցուցադրած խաղից: Ես խաղացել եմ գրեթե բոլոր խաղերում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին այս մեկ տարվա համար ու ցանկանալ նորանոր հաջողություններ»:

                  «Արդա» տեղափոխվելու գլխավոր պատճառներից մեկն այն է եղել, որ Ռումյանն արտասահմանում խաղալու մեծ ցանկություն է ունեցել և այնտեղ խաղալը, նրա կարծիքով, կարիերայում քայլ առաջ է եղել:

                  Հայաստանի և Բուլղարիայի առաջնությունները համեմատելիս Ռումյանը ֆիքսել է, որ Հայաստանում տեմպն ավելի դանդաղ է.

                  «Բուլղարիայում ֆուտբոլն անհամեմատ արագ է: Ֆուտբոլիստներն ավելի արագ են մտածում և խաղում, գնդակը դաշտի կենտրոնում գրեթե չի մնում: Հայաստանում կան տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնց պակասում է փորձն ու առաջնության տեմպը, որը, կարծում եմ, ժամանակի խնդիր է»:

                  Ֆուտբոլիստը չցանկացավ շատ մանրամասն խոսել «դրսում» խաղալու դժվարությունների մասին, միայն նշեց մի բան.

                  «Դժվարությունները շատ են: Ինձ կհասկանան նրանք, ովքեր խաղացել են դրսում: Ինչ էլ որ լինի, չպետք է հիասթափվել, հանձնվել: Պետք է պայքարել ու շարժվել առաջ»:

                  Հարցին, որ եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ի՞նչ կաներ նա, արդյո՞ք ինչ-որ բան կփոխեր, պատասխանը եղավ այսպիսին.

                  «Ընդհանրապես չեմ մտածել ժամանակը հետ տալու ու ինչ-որ բան փոխելու մասին: Միշտ մտածում եմ ապագայի մասին»:

                  Հովսեփյանը կարծում է, որ կարիերայի բեկումնային պահը դեռ չի եղել ու այն դեռ առջևում է:

                  Մինչ «Արդա» տեղափոխվելը Հայաստանի հավաքականի անդամը խաղացել է հայկական ու ուկրաինական ակումբներում, բայց չառանձնացրեց կարիերայի լավագույն շրջանը՝ նշելով, որ ամեն ակումբում էլ լավագույն շրջան ունեցել է:

                  Ապագայի մասին խոսելիս էլ նշեց, որ մեծ հույսեր ու սպասելիքներ ունի, սակայն առայժմ նախընտրում է լռել:

                  Հովսեփյանը դեռ չի ցանկանում վերադառնալ Հայաստանի առաջնություն: Նա դեռ ցանկանում է խաղալ արտասահմանում:

                  Հայաստանում վերջին շրջանում մի շարք թիմեր բարձրաձայնում են լեգիոներների սահմանափակման մասին: Բուլղարիայի առաջնությունում սահմանափակման և Հայաստանում ևս սահմնանափակում մտցնելու հարցի շուրջ Ռումյանն ունի հետևյալ կարծիքը.

                  «Կարծում եմ, որ Հայաստանում ևս պետք է լինի լեգիոներների սահմանափակում, բայց այնպես, որ առաջնության խաղամակարդակի վրա չազդի: Վստահ եմ, որ տարբերակներ կգնտվեն: Օրինակ, Բուլղարիայում կա հայտացուցակի սահմանափակում: Ամեն խաղին պետք է հայտավորված լինի սահմանափակ թվով լեգիոներ»:

                  Այս օրերին հայկական ֆուտբոլում ամենահետաքրքիրը ներքին առաջնության վերջին հատվածն է: «Արարատ-Արմենիան», «Շիրակն» ու «Նոան» պայքարում են չեմպիոնության համար: Մի քանի անգամ նշվել է, որ ինչ-որ տեղ անակնկալ է, որ «Շիրակն» այս պահին առաջատար է: Սակայն Հովսեփյանը կարծում է, որ «Շիրակի» առաջատարությունը անակնկալ չէ.

                  «Հետևում եմ Հայաստանի առաջնությանը: Անչափ հետաքրքիր ու լարված առաջնություն է ստացվել: Չէի ասի, որ «Շիրակի» առաջատարությունն անակնկալ է: Չեմպիոնության հավակնորդները շատ են ու թող հաղթի ուժեղագույնը»:

                  Հովսեփյանի համար ամենաերջանիկ պահն առաջին անգամ հավաքական հրավիրվելն ու նորամուտի խաղում գոլ խփելն է եղել, իսկ տխուր պահերի մասին չի սիրում խոսել:

                  Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Խոակին Կապառոսի գլխավորությամբ հավաքականը դեռ հանդիպում չի անցկացրել, բայց բազմիցս խոսվել է, որ նորանշանակ գլխավոր մարզիչը հավաքականի անդամների ու թեկնածուների հետ հեռախոսազանգի միջոցով խոսել է: Բացառություն չէ նաև Ռումյանը.

                  «Կարոտել եմ հավաքականի խաղերը: Մեծ անհամբերությամբ եմ սպասում առաջիկա հավաքին: Խոսել եմ Խոակին Կապառոսի հետ: Մարզչական շտաբում մեծ պրոֆեսիոնալներ են աշխատելու, ինչի համար շատ ուրախ եմ: Կապառոսի մասին կարող եմ ասել, որ բարձրակարգ մասնագետ է, և ուրախ եմ, որ նա է մեզ մարզելու»:

                  Շարունակելով մարզիչների թեման, հայ կիսապաշտպանը նշում է, որ շնորհակալ է բոլոր այն մարզիչներին, ովքեր իր կայացման գործում թեկուզ շատ քիչ նշանակություն են ունեցել և շարունակում են ունենալ:

                  Խաղադաշտում Հովսեփյանը չի առանձնացնում խաղընկերների, որոնց հետ ավելի հեշտ է եղել համագործակցել՝ նշելով, որ նրանք շատ են:

                  Ամենացավալի թեմաներից մեկի մասին խոսելիս Ռումյանը փաստում է, որ, իրոք, հայկական ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի վրա սևեռվելու առաջնային խնդիր կա.

                  «Սա շատ ցավոտ թեմա է հայկական ֆուտբոլում: Հարց, որը մտահոգում է բոլորին: Մանկապատանեկան ֆուտբոլում հիմա հիմնականում վստահում են անփորձ երիտասարդներին, ովքեր իրենց կարիերայում սիրողական ֆուտբոլով են զբաղվել ու ավարտել են, օրինակ, Ֆիզկուլտ ինստիտուտը: Նրանք չեն կարող կրթել և մեծացնել այնպիսի տղաների, որոնց նմաններն այժմ խաղում են հավաքականում: Իսկ մի փոքր ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք լուրջ ֆուտբոլային անցյալ են ունեցել, մեծ փորձ ունեն, երեխաների հետ աշխատելու ձև գիտեն, նրանք տեղ չունեն մերօրյա ֆուտբոլում. սա է խնդիրը: Պետք է մեծ ուշադրություն դարձնել այս հարցին: Հայկական ֆուտբոլին պակասում է յուրահատուկ մոտեցում»:


                  Հարցազրույցի վերջում Հովսեփյանը պատասխանեց մի քանի բլից հարցի ևս.

                  -Ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել:

                  -Սիրում եմ ռուսական բիլիարդ խաղալ: Շատ եմ սիրում այդ խաղը:

                  -Ամենադիտարժան խաղը, որը դիտել ես:

                  -Շատ են, բայց կառանձնացնեմ «Բարսելոնա»-ՊՍԺ՝ 6-1 հանդիպումը:

                  -Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

                  -Լեո Մեսսի

                  -Ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը:

                  -Դժվարանում եմ առանձնացնել մեկին:

                  -Երազանք, որը դեռ չի իրականացել:

                  -Կասեմ, երբ իրականանա:)

                  Արմեն Գարամյան

                  Թեգեր: #ռումյան-հովսեփյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռումյան Հովսեփյանը հեռացել է Արդայից

                  30.06.20

                  Արդան պարտվեց․ Հովսեփյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

                  22.06.20

                  Արդան պարտվեց, Հովսեփյանը մտավ փոխարինման

                  14.06.20

                  Ռումյան Հովսեփյանն առանց փոխարինման մասնակցեց Լյուդոգորեցի դեմ խաղին

                  10.06.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Անչելոտիի որդին նշել է այս պահին աշխարհի երկու լավագույն մարզիչներին

                  22:45 / 01.07.25

                  ՀՖՖ-ն պատասխանել է Ռուսաստանի հետ հավանական ընկերական խաղի վերաբերյալ հարցին

                  22:15 / 01.07.25

                  Ազնվականից՝ զինագործ․ Կեպա Արիսաբալագան՝ Արսենալի ֆուտբոլիստ

                  21:30 / 01.07.25

                  Կրանսոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի ապագայի մասին

                  21:00 / 01.07.25

                  Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                  Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                  20:18 / 01.07.25

                  🎥 Պորտուի ակադեմիայի սանը՝ Նոայի ֆուտբոլիստ

                  20:10 / 01.07.25

                  Ֆլիկը Լևանդովսկուն փոխարինելու նոր տարբերակ է գտել

                  19:35 / 01.07.25

                  Արմանը արձագանքեց․ Ծառուկյանը պատասխանել է Թոփուրիայի սադրիչ խոսքերին

                  18:35 / 01.07.25

                  Կարվախալը 9 ամիս բացակայությունից հետո պատրաստ է վերադառնալ խաղադաշտ

                  17:35 / 01.07.25

                  📷 Ֆլումինենսեն Ինտերի նկատմամբ տարած հաղթանակից հետո ծաղրել է իտալական ակումբին

                  16:55 / 01.07.25

                  Պաշտոնական․ Անսու Ֆատին փոխեց ակումբային գրանցումը

                  16:37 / 01.07.25

                  Մախաչևն այլևս առաջինը չէ․ UFC-ն 600 օր անց անկախ քաշային կարգի վարկանիշում նոր առաջատար ունի

                  15:15 / 01.07.25

                  Ակումբային ԱԱ․ քառորդ եզրափակիչի երեք զույգերը հայտնի են

                  14:35 / 01.07.25

                  Ես ասելու այլ բան չունեմ․ Գվարդիոլան մեկնաբանել է Ալ-Հիլալից կրած պարտությունը

                  13:35 / 01.07.25

                  Մարոտան բացահայտել է, թե ում հասցեին են ուղղված եղել Լաուտարոյի խոսքերը

                  12:15 / 01.07.25

                  Ով չի ուզում մնալ՝ ցտեսություն․ Լաուտարոն կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Ֆլումինենսեի դեմ խաղից հետո

                  11:19 / 01.07.25

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ալ-Հիլալը սենսացիոն հաղթանակ տարավ Ման Սիթիի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

                  10:15 / 01.07.25

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ֆլումինենսեն հաղթեց Ինտերին, Մխիթարյանը բախվեց մրցակցի մարզչի հետ

                  01:10 / 01.07.25

                  Լիվերպուլը պայմանագիր է կնքել ՉԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

                  00:30 / 01.07.25

                  Արթուր Սերոբյանը մերժել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը

                  00:10 / 01.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.