«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կգլխավորի թուրինյան ակումբի երիտասարդական թիմը:
Sky Sport Italia-ի փոխանցմամբ ՝ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը կձոխարինի Ֆաբիո Պեկկյոյին Մ23 թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Ըստ աղբյուրի, Պիրլոն մի քանի ամիս շարունակ մտածում էր այս առաջարկի շուրջ: Ռոբերտո Բարոնոն կլինի իր օգնականը:
«Յուվենտուս Մ23»-ը հանդես է գալիս C Սերիայում. 2019/20 մրցաշրջանում թիմը A խմբում զբաղեցրել է 10-րդ տեղը ՝ նվաճելով նաև C Սերիայի գավաթը:
