Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Բիլարդոն վարակվել է կորոնավիրուսով: 82-ամյա մասնագետը Covid 19-ը «ձեռք է բերել» Ալմագրո քաղաքի ծերանոցում:
Մարզչի եղբայրը հայտնել է, որ Բիլարդոն իրեն լավ է զգում: Բժիշկները հետևում են Բիլարդոյի առողջական վիճակին:
Հիշեցնենք, որ 2017-ին Բիլարդոյի մոտ ախտորոշվել է Հակիմ-Ադամսի սինդրոմ: Այդ ժամանակից նա բուժում է ստանում Ալմագրո քաղաքի ծերանոցում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իսպանիայում անցել է 294 հազարը: