Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի վերջին խաղում քիչ անց խաղադաշտ դուրս կգան «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Խաղը մի քանի կարևորություն ունի: Նախ կարելի է շեշտել, որ «Մանչեսթեր Սիթին», մեծ հաշվով, ապահովել է երկրորդ տեղը և չի պայքարում չեմպիոնության համար, այլևս մեծ շարժառիթ չունի այս առաջնությունում, բայց Գվարդիոլայի թիմը մնում է Գվարդիոլայի թիմ: «Չելսին» այս պահին պայքարում է ՉԼ-ի ուղեգիր տվող 4-րդ տեղը պահպանելու համար: Աբրամովիչի ակումբն այս պահին 2 միավորի առավելություն ունի 5-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, և այս տուրում հաղթանակը կմեծացնի և կամրապնդի առավելությունը: Եթե կայանա «Չելսիի» հաղթանակը կամ խաղն ավարտվի ոչ-ոքի, վաղաժամ չեմպիոն կհռչակվի «Լիվերպուլը»:
Մի խոսքով, խաղը կարևոր է բոլոր տեսանկյուններից, իսկ հետաքրքրության մասին խոսելն ավելորդ է:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Չելսի».

«Մանչեսթեր Սիթի».

Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: