Երեկ կայացած «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլի» հանդիպման ընթացքում արտասովոր իրադարձություն է տեղի ունեցել։
Ինքնաթիռը, որին կցված է եղել «Սպիտակ կյանքերը կարևոր են. Բարնլի» մակագրությամբ մեծ պաստառ, թռչել է «Էթիհադ» մարզադաշտի վրայով։ Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երկու թիմերի խաղացողները ծնկի եկան սատարելու Black Lives Matter շարժմանը:

«Բարնլիի» մամուլի ծառայությունը քննադատել է այս ակցիան: Ակումբը խոստացել է համագործակցել իշխանությունների հետ՝ այդ ակցիայի հեղինակներին և կատարողներին պատասխանատվության ենթարկելու և նրանց հետագայում ակումբի խաղերին ներկա գտնվելը արգելելու համար:
«Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դաթչը նշել է, որ դեպքը անընդունելի է: «Ես աղմուկ լսեցի, բայց այդ պահին չհասկացա, թե ինչ է կատարվում: Ես դա անընդունելի եմ համարում: Մենք կարող ենք միայն ներողություն խնդրել», — մեջբերում է Դաթչին BBC-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրիկացի ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ բողոքի ցույցերը շարունակվում են ամբողջ աշխարհում: