Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։
Opta-ն տեղեկացնում է, որ սա «Բրայթոնի» 100-րդ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում տնային «Ֆալմեր» ստադիոնում, որը առավել հայտնի էր «Ամեկս» անվանումով։
«Բրայթոնը» տնային հանդիպումները «Ամեկս» ստադիոնում է անցկացնում 2011 թվականից։ Ընդհանուր առմամբ այս մարզադաշտում «Բրայթոնը» անցկացրել է 217 հանդիպում, տարել է 100 հաղթանակ, կրել 54 պարտություն և 63 անգամ խաղացել ոչ-ոքի։