Ավստրալիայի առաջնությունը վերսկսվելու է հուլիսի 16-ին: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ առաջնությունը երկարաձգվել է և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը:
Երկրպագուների մուտքը ստադիոն չի արգելվի, սակայն, նրանք պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի 24-ին: