Իտալիայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում ընթանում է «Նապոլի»-«Ինտեր» հանդիպումը: Մոտ 3 ամիս առաջ կայացած առաջին խաղն ավարտվել է «Նապոլիի» արտագնա հաղթանակով:
2-րդ րոպեին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով հաշիվը բացել էր Էրիկսենը:
40-րդ րոպեին Կանդրևան մոտ տարածությունից հարվածեց, Օսպինան փրկեց, սակայն իտալացին գրոհը շարունակելու ավելի լավ տարբերակներ ուներ, ինչը չարեց: Վայրկյաններ անց «Նապոլին» հակագրոհի նետվեց ու Մերտենսը հավասարեցրեց հաշիվը: