Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսով: Այս մասին հայտնում է Don Balon-ը:
Ըստ աղբյուրի, կատալոնական ակումբը մտադիր է պաշտոնապես հայտարարել իր հետաքրքրության մասին առաջիկա շաբաթների ընթացքում, և ցանկանում են հնարավորինս արագ ձեռք բերել ֆուտբոլիստին:
Խոսակցություններ կան նաև այն մասին, որ 27-ամյա բրազիլացուն ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլը» և «Ռեալը»: