Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահություն է հայտնել, որ օրերից մի օր «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Ռաուլ Գոնսալեսը:
«25 տարի է անցել այն պահից, երբ Ռաուլն առաջին անգամ խաղաց «Ռեալի» կազմում: Դա նշանակում է, որ մենք բոլորս մի քիչ ծերացել ենք: Ես խաղացել եմ նրա հետ: Նա կարևոր խաղացող էր այս նշանավոր ակումբում: Վստահ եմ՝ մի օր Ռաուլը» կգլխավորի «Ռեալը», — Զիդանի խոսքերն է մեջբերել AS-ը:
42-ամյա Ռաուլը «Ռեալի» սան է, թիմում անցկացրած խաղերի քանակով ակումբի պատմության ռեկորդակիր ու երկրորդ լավագույն ռմբարկու: Այժմ Ռաուլը մարզում է «Ռեալի» երկրորդ թիմը՝ «Կաստիլյան»: