Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետները փոխվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Իտալիայում տրանսֆերային պատուհանը կբացվի 2020 թվականի սեպտեմբերի 1-ին և կփակվի հունվարի 5-ին: Սպասվում է, որ այս որոշումը կազդի նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամկետների վրա:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իտալիայի առաջնությունը մարտին դադարեցվել է: Մրցաշարը կվերսկսվի հունիսի 20-ին «Տորինո»-«Պարմա» խաղով. այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: Այդ օրը կկայանա ևս մեկ հանդիպում. «Վերոնան» կխաղա «Կալյարիի» հետ, խաղը կմեկնարկի ժամը 22:45-ին:
Իտալիայի առաջնության առաջատարը «Յուվենտուսն» է, որը 26 տուրից հետո 63 միավոր է: Երկրորդ տեղում Հռոմի «Լացիոն է՝ 62 միավորով, իսկ երրորդ տեղում՝ Միլանի «Ինտերը» (54):