Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի «Ֆրայբուրգի» դեմ խաղում «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը խփեց այս հանդիպման միակ գոը՝ 0-1: Ֆուտբոլիստը 54-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:

Այս գոլը 20-ամյա խաղացողի համար Բունդեսլիգայում արդեն 35-րդն էր: Այսպիսով, Հավերցը դարձել է լիգայի պատմության լավագույն ռմբարկուն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների շրջանում: Նա գերազանցեց «Շալկեի» նախկին հարձակվող Կլաուս Ֆիշերի նվաճումը:
Հատկանշական է, որ խփած գոլից մի քանի րոպե անց Հավերցը վնասվածքի պատճառով ստիպված էր եղել լքել խաղադաշտը:
Kai Havertz is the first player to score 3️⃣5️⃣ Bundesliga goals before turning 21 💪 pic.twitter.com/q5jRE2afuT
— Goal (@goal) May 29, 2020