Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Սոչիի» պաշտպան Ադիլ Ռամին հայտնել է, որ աճուրդում չի վաճառել աշխարհի 2018 թվականի առաջնության ոսկե մեդալը:
«Իմ մեդալը մինչև հիմա իմ տանն է: Պահում եմ սնդուկում՝ իմ մյուս մրցանակների հետ»,- գրել է Ռամին Instagram-ում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը 66 հազար եվրոյով վաճառել է իր ոսկե մեդալը աճուրդում: Ընդ որում, ֆուտբոլիստի անունը չէր բացահայտվում:
Հիշեցնենք՝ աշխարհի 2018 թվականի առաջնությունը կայացել է Ռուսաստանում: Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում հաղթել է Խորվաթիային՝ 4-2 հաշվով: Հաղթողների կազմում գոլեր են հեղինակել Անտուան Գրիզմանը, Պոլ Պոգբան, Կիլիան Մբապեն, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկել է խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը:
Խորվաթիայի հավաքականի կազմում գոլեր են խփել Իվան Պերիշիչն ու Մանջուկիչը: