Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակչում, որը անցկացվում է մայիսի 23-ից 26-ը, Լևոն Արոնյանը 2։3 հաշվով զիջեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին։
Այսօր ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հանդիպելու է իր հայրենակից Դանիիլ Դուբովին, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ ԱՄՆ-ից Ուեսլի Սոի հետ:
♟Առաջին հանդիպումը
Մայիսի 23-ին
Լևոն Արոնյան (Հայաստան) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) — 2:3
Յու Յանգ (Չինաստան) — Լիրեն Դինգ (Չինաստան) — 3:2
Մայիսի 24-ին
Դանիիլ Դուբով (Ռուսաստան) — Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Ուեսլի Սո (ԱՄՆ)

♟ Երկրորդ հանդիպում
Մայիսի 25-ին
Լևոն Արոնյան (Հայաստան) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Յու Յանգ (Չինաստան) — Լիրեն Դինգ (Չինաստան)
Մայիսի 26-ին
Դանիիլ Դուբով (Ռուսաստան) — Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Ուեսլի Սո (ԱՄՆ)