Աշխարհի 2018 թվականի առաջնության ոսկե մեդալը աճուրդի է հանվել և վաճառվել է 65.000 եվրոյով, տեղեկացնում է Le Soir-ը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի անունը, ում մեդալը վաճառքի է հանվել, չի հրապարակվում:
Բացի այդ, աճուրդում վաճառվել են նաև ԱԱ 1994 (44.000 եվրո ) և 2002 (46.000 եվրո) թվականների չեմպիոնների ՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ոսկե մեդալները:
Հիշեցնենք, որ 2018-ին Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում հաղթեց Խորվաթիային (4:2):