«Նապոլիի» նախկին պաշտպան Պաոլո Կանավարոն կիսել է իր կարծիքը Ա Սերիայում մրցաշրջանի հնարավոր վերսկսման վերաբերյալ:
«Ես կողմ եմ առաջնության վերսկսմանը: Եթե խաղալիս էլ լինեի այժմ Ա Սերիայում, ես ,միևնույն է, կողմ կլինեի վերսկսմանը, նաև գիտակցելով, որ կարող են փոփոխություններ լինել մրցաշարի կանոնակարգում։
Այս իրադարձությունները հավերժ կմնան պատմության մեջ: Սպորտի նախարարը մեծ ճնշման տակ կլինի: Բայց նա չպետք է մոռանա, որ ֆուտբոլն Իտալիայում ամենատարածված մարզաձևն է: Ֆուտբոլy հաճախ դիտարկվում է որպես հղփացած մարդկանց աշխարհ, որտեղ վաստակում են մեծ գումարներ:
Ես լսել եմ, այս պատմությունը շատ անգամ: Ճշմարտությունն այն է, որ Իտալիայում ֆուտբոլը կրոն է, հավատ, կիրք, որը երբեք ոչ ոքի չի խլի:
Եթե երկրի մեծ մասը սիրում է խոսել ֆուտբոլի մասին, ապա դա որևէ մեկի մեղքը չէ: Եթե այլ մարզաձևերում չկան արտոնություններ, ապա դա բոլորովին այլ պատմություն է: Ֆուտբոլն այն շարժիչն է, որն առաջ է տանում Իտալիան: Ես հասկանում եմ, թե ինչու է ճնշում գործադրվում, բայց ֆուտբոլը Իտալիայում ամենատարածված մարզաձևն է, և ճիշտ է, որ առաջնահերթություն ունի»,- մեջբերում է Կանավարոյին Football-italia-ն: