Ֆրանսիական «Սոշոն» գնել է Ֆլորենտեն Պոգբային, ով ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մեծ եղբայրն է, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լիգա 2-ում հանդես եկող ակումբը հայտարարել է 29-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնության գալու մասին:
Նշվում է, որ պայմանագիրը ստորագրվելու է 3 տարի ժամկետով: Ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և կվավերացնի իր տեղափոխությունը:
🚨📝 Florentin Pogba va rejoindre le FCSM ! Le défenseur international guinéen de 29 ans s’engagera officiellement après avoir satisfait à la visite médicale d’usage. Il a notamment disputé 99 matches avec l’@ASSEofficiel. #Mercato https://t.co/C4BuyBbods
— FC Sochaux-Montbéliard (@FCSM_officiel) May 18, 2020
Հիշեցնենք, որ Ֆլորենտեն Պոգբայի վերջին ակումբը «Ատլանտա Յունայթեդն» էր, որը նա լքել էր 2019 թվականին: Մինչ այդ, նա հանդես էր գալիս ֆրանսիական «Սենտ-Էտյենում»: