Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվության և սպորտի նախարար Օլիվեր Դաուդենը հայտարարել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ`մրցաշրջանը վերսկսելու համար, բայց կողմերը դեռևս չեն կայացրել վերջնական որոշում:
«Պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել, բայց բոլորը տրամադրված են հունիսի կեսերին վերսկսել հանդիպումները՝ դատարկ տրիբունաներով», — մեջբերում է Դաուդենին Sky News հեռուստաալիքը:
Մայիսի 11-ին բրիտանական իշխանությունները թույլատրել են վերսկսել մարզական միջոցառումները հունիսի 1-ից: Նշվում է, որ առաջնությունները և մրցաշարերը կանցկացվեն դատարկ տրիբունաներով, մինչև չհայտնվի արդյունավետ պատվաստանյութ COVID-19-ի դեմ: Ինչպես գրել է The Telegraph թերթը, ԱՊԼ-ի վերսկսումը արդեն համաձայնեցվել է բոլոր կողմերի կողմից և նախատեսված է ատռաջնությունը վերսկսել հունիսի 12-ին:
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը դեմ է արտահայտվել Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսմանը, որը նախկինում դադարեցված էր կորոնավիրուսային համավարակի պատճառով