Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսումը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կարող է հետաձգվել առնվազն մինչև հունիսի 19-ին: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ մրցաշրջանը պետք է վերսկսվի հունիսի 12-ին: Նոր ամսաթիվը կապված է Պրեմիեր լիգայի թիմերի ավագների և մարզիչների հանդիպման ժամանակ արտահայտված մտահոգությունների հետ, որ ակումբները չեն ունենա բավարար ժամանակ նախապատրաստելու նախնական ամսաթվին: Այս առումով լիգայի ղեկավարությունը պատրաստ է հետաձգել երկարաձգման ժամկետը:
BBC-ն նախկինում գրել էր մի շարք առաջարկությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնվեն որպես մրցաշրջանը վերսկսելու ծրագրի՝ Project Restart-ի մի մաս:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլ տվեց հունիսի 1-ից երկրում մարզական միջոցառումներ անցկացնել առանց հանդիսականների: