«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անհատական մարզումները վերսկսելուց հետո փոխել է իմիջը՝ ամբողջությամբ սափրելով մորուքը:
Լուսանկարը ֆուտբոլիստը հրապարակել է Instagram-ի իր էջում:
32-ամյա Մեսսին «Բարսելոնայի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին Իսպանիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայի 6 խաղում հարձակվողը 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Այս պահին երկու մրցաշարն էլ դադարեցված է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: