Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն գովաբանել է Ալեքսանդր Զինչենկոյին, տեղեկացնում է The Sun-ը:
«Նա շատ տաղանդավոր երիտասարդ է, ով քրտնաջան աշխատանք է տանում մարզումների ընթացքում:
Այդ տղան «Մանչեսթեր Սիթիի» ապագան է»,- ասել է Ֆերնանդինյոն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն մասնակցել է 12 հանդիպման: