ԱՊԼ-ում մրցաշրջանի վերսկսման դեպքում որոշակի սահմանափակումներ կմտցվեն:
The Telegraph-ի հաղորդմամբ, խաղից հետո կարգելվի մարզաշապիկների փոխանակումը, խոտածածկին թքելը, ջրի նույն շշերից օգտվումն ու գոլից հետո թիմային գրկախառնությունները:
Այն միջոցները, որոնք կկիրառվեն կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար, կներդրվեն 12 ամսով:
Նախկինում նման սահմանափակումներ մտցվել էին նաև մարզումների ժամանակ: