«Բարսելոնան» հետաքրքրված չէ ՊՍԺ-ի ձախ եզրային պաշտպան Լայվին Կուրզավայի ծառայություններով, հաղորդում է Le10Sport-ը։
Իսպանական մամուլը օրեր առաջ գրում էր այն մասին, որ կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ում պայմանագրի ժամկետը ֆրանսիական թիմի հետ լրանում է այս ամառ։
Սակայն աղբյուրի պնդմամբ՝ «Բարսելոնան» այլևս հետաքրքրված չէ Կուրզավայի տեղափոխությամբ։
Առավել հավանական է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կմիանա «Ինտերին» կամ էլ «Արսենալին»։