Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ ամռանը չի հեռանա թիմից:
«Ես ուզում եմ Չեմպիոնների լիգայում խաղալ Մարսելի հետ: Պետք է ակտիվ լինենք տրանասֆերային պատուհանի ընթացքում: Ձռք բերենք այնպիսի ֆւոտբոլիստներ, որոնք մեզ թույլ կտան ավելի առաջադիմել: Մենք այնքան միամիտ չենք, որ անտեսենք ակումբի ֆինանսական վիճակը», — Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում RMC-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացու գլխավորությամբ ֆրանսիական թիմն առաջնությունում գրավեց 2-րդ տեղը: Ավելի վաղ մասնագետը հայտնել էր, որ չի ցանկանում վերադառնալ Պրեմիեր Լիգա: