«Մանչեսթեր Սիթիի» ինքնաթիռը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես հայտնի է, օգտագործվում է անհրաժեշտ ապրանքների տեղափոխության համար:
Daily Mail-ը գրում է, որ վերջերս ինքնաթիռով 24 տոննա միս է Սուդանից տեղափոխվել ԱՄԷ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Ուղարկված օգնությունը Հայաստան էր տեղափոխվել հենց «Մանչեսթեր Սիթիի» ինքնաթիռով:

Հիշեցնենք՝ Անգլիայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է, իսկ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 57 միավոր: