«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարող է շարունակել կարիերան Անգլիայում: Այդ մասին հայտնում է Dailymail-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հավակնում է 20-ամյա ֆրանսիացուն, չնայած այն բանին, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը:
Հատկանշական է, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված էին Կոնատեի ծառայություններով դեռ անցած ամառվանից:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին առանձնացրել է որպես հիմնական տրանսֆերային թիրախ, հայտնում է Le10Sport-ը:
Ըստ աղբյուրի, եթե գործարքը չկայանա, ապա «մանկունյանցիները» պատրաստել են մի շարք այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ «Լիոնի» հարձակվող Մուսսա Դեմբելեն, «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերը և «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը: