France Football-ը ներկայացրել է Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականը 2019/20 մրցաշրջանի համար:
Խորհրդանշկան հավաքականը կազմվել է այն գնահատականների հիման վրա, որոնք ամսագրի փորձագետները ներկայացրել են հանդիպման համար յուրաքանչյուր խաղացողի:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկված էին ՊՍԺ-ի 5 խաղացողներ, 3 Ռենի խաղացողներ, 2 Ռեյմի խաղացողներ և մեկ Մոնակոյի խաղացող:
Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականը հետևյալն է.
Դարպասապահ ՝ Պրեդրագ Ռայկովիչ (Ռեյմս, միջին գնահատականը — 5,96)
Պաշտպաններ ՝ Ամարի Տրաորե (Ռեն, 5.41), Տիագո Սիլվա (ՊՍԺ, 5.75), Յունես Աբդելհամիդ (Ռեյմս, 5.64), Ֆետու Մաուսա (Ռեն, 5.59):
Կիսապաշտպաններ՝ Մարկո Վերատի (ՊՍԺ, 6), Էդուարդո Կամավինգա (Ռեն, 6.13), Անխել Դի Մարիա (ՊՍԺ, 6.17):
Հարձակվողներ ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 6.35), Նեյմար (ՊՍԺ, 6.07), Վիսամ Բեն-Յեդեր («Մոնակո», 5.84):

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին հայտարարվեց Լիգա 1-ի և Լիգա 2-ի մրցաշրջանը վաղաժամ ավարտվելու մասին: