«Բարսելոնայի» նախկին խաղացող Խավյեր Սավիոլան զգուշացրել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, որ նա կարող է դժվարություններ ունենալ, եթե տեղափոխվի կատալոնական ակումբ ու հանդես գա Լիոնել Մեսսիի հետ։
«Անկեղծ ասած, կարծում եմ՝ Մարտինեսը կհամապատասխանի «Բարսելոնային»։ Գիտենք՝ ինչ է նշանակում Լուիս Սուարեսի, Մեսսիի ու այլ մեծ ֆուտբոլիստների կողքին լինելը։ Բայց ես չեմ ասում, թե նրանց հետ խաղալը հեշտ է։
Պաուլո Դիբալան ասում էր, որ իր համար դժվար է Լեոյի հետ հանդես գալը, ու ես նրան աջակցում էի։ Մեսսիի հետ նույն տեմպով խաղալու համար, կոնցենտրացիայի բարձր մակարդակ է պահանջվում։ Կարող է թվալ, թե դա հեշտ է, բայց իրականում այդպես չէ»,-Սավիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ նշվում էր, որ Մարտինեսը կատալոնական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն է։