Ֆրանսիական «Թուլուզի» ֆուտբոլիստ Մաքս-Ալեն Գրադելը 1 միլիոն եվրո է նվիրաբերել Կոտ դ’Իվուարի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է Le Parisien-ը:
Այսպիսով, 32-ամյա կիսապաշտպանը որոշել է աջակցել իր հայրենիքում ընթացող կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Ես հարուստ մարդ եմ և կարող եմ օգնել իմ երկրին: Մենք կհաղթենք այս «հրեշին», որը թակել է մեր դռները»,- ասել է Գրադելը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Կոտ դ’Իվուարում անցել է 1.100-ը: