Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կասեցված ֆուտբոլաին մրցաշրջանը Ֆրանսիայում կարող է վերսկսվել ազգային գավաթի երկու եզրափակիչ:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեի խոսքերով, Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը կարող է կայանալ հունիսի 13-ին կամ 20-ին, իսկ երեք օր անց կարող է կայանալ Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
«Առաջնության վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ, բայց մենք կարող ենք մի փոքր փոխել օրացույցը՝ սկզբում գավաթային եզրափակիչները անցկացնելու համար: Առաջնությունը վերսկսելու բանակցությունները կառավարության հետ շարունակվում են: Բայց ակումբները վճռական են տրամադրված մրցաշրջանը ավարտին հասցնելու համար: Սա մեզ համար առաջնային է», — մեջբերում է Լե Գրեին ESPN-ը: