«Ռեալը» հետաքրքրված է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսայի ծառայություններով, ով խաղում է «Վիլյառեալում» վարձավճարով:
«Սերուցքայիները» պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել 20 միլիոն եվրո: Հնարավոր է, որ կիսապաշտպանը մրցաշրջանի վերջում կտեղափոխվի «Ռեալ», հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» ֆրանսիացի դարպասապահ Ալբան Լյաֆոնի ծառայություններով, հաղորդում է fiorentina.it-ը։
Ինչպե նաև «Սերուցքայինները» ցանկանում են Յովիչին փոխանակել «Նապոլիի» հարձակվող Լուկա Յովիչի հետ: Արքայական ակումբի ղեկավարությունը սերբ հարձակվողի տրանսֆերը գնահատում է 50 մլն ֆունտ և կարծում է, որ դա բավարար է, որպեսզի փոխանակումն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվի: