Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել հերթական մարզումից:
Ռոնալդուն մարզվում է տան մարզասրահում՝ վարժություններ կատարելով գանտելներով:
«Ուժեղ մնացեք: Առաջ»,- գրել է պորտուգալացին:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա պորտուգալացին Ա Սերիայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք՝ կարանտինային այս օրերին Ռոնալդուն նաև ցույց էր տվել, թե ինչպես է իր ընկերուհին կտրում իր մազերը: Պորտուգալացին հերթական անգամ մարդկանց կոչ էր արել մնալ տանը: